Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Կառավարությունը հաստատեց «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» ծրագիրը

Կառավարությունը հաստատեց «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» ծրագիրը
10.12.2015 | 17:39

Կառավարությունը հաստատեց «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թ.) զարգացման ուղիները» ծրագիրը: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մանրամասն ներկայացրեց ծրագիրը: Նախարարի խոսքով՝ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է 2013-2014 թթ. վառելիքաէներգետիկ շուկայում և էներգետիկ համակարգում կիրառվող տեխնոլոգիաների ոլորտի զարգացումներով, տարածաշրջանային ինտեգրման խորացման և ընդլայնման միտումներով: Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ փաստաթղթի մշակման անհրաժեշտությունը հիմնավորված է նաև նրանով, որ նոր ատոմային բլոկի շահագործման հանձնելու գործընթացը տևում է առնվազն 10 տարի և որոշում կայացնելու համար կառավարությանը հարկավոր է ունենալ երկրի վառելիքաէներգետիկ համալիրի երկարաժամկետ զարգացումների և ռիսկերի տեսլականը: Նոր ատոմային բլոկ կառուցելու որոշումն ընդունվեց կառավարության նախորդ նիստում: Նախագծում զարգացման պլանավորման ժամանակահատվածը 20 տարի է: Ծրագրի նպատակն է ունենալ ՀՀ էներգետիկ համակարգի մինչև 2036 թ. զարգացման տեսլական, որը պիտի ապահովի Հայաստանի էներգետիկ անվտանգությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներին համահունչ:

Դիտվել է՝ 581

Մեկնաբանություններ